ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «ԵՄ-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանն ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։
Քննարկվել են «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել գործարանում նախանշվող տեխնիկական աուդիտի անցկացմանը։
Նախարարը կարևորել է բոլոր աշխատանքների թափանցիկ իրականացումն ու հանրային հաշվետվողականությունը։
Հոլդինգի ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների բնագավառներում մի շարք ծրագրերի իրականացման մասին։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության մտադրությունների մասին հուշագիր։