ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով՝ հուլիսի 23-ից 24-ը, գտնվում է Արցախի Հանրապետությունում։
Հուլիսի 23-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։
Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք