ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ուրախ է տեղեկացնել, որ հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ անցկացվելու է բիզնես ֆորում, որը կազմակերպվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։
Բիզնես ֆորումի կազմակերպչական աշխատանքներին որպես կամավոր մասնակցելու նպատակով հրավիրում ենք մոտիվացված ՖՐԱՆՍԱԽՈՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ։ Բոլոր ցանկացողներին խնդրում ենք մինչև օգոստոսի 10-ն իրենց ինքնակենսագրական տվյալներն (CV) ուղարկել ahanisyan@mineconomy.am էլ․ հասցեով։
Նշենք, որ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու ֆորումի շրջանակներում անցկացվելիք տարբեր միջոցառումներին։
Շնորհակալություն համագործակցության համար։