Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչության պետ (ծածկագիր` 37-2.1-36)
Կազմակերպում է միջազգային մակարդակով մրցունակ գործարար և ներդրումային միջավայրի ձևավորմանն ուղղված քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքները։ Կազմակերպում է գործարար միջավայրը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները։ Կազմակերպում է գործարար միջավայրը կարգավորող այլ գերատեսչությունների կողմից մշակված օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը։ Կազմակերպում է «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային զեկույցով գնահատվող ոլորտների ուսումնասիրության և առկա ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը։ Կազմակերպում է Նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից մշակված ռազմավարական փաստաթղթերի նախագծերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը։ Կազմակերպում է գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտման և դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման գործընթացը։ Կազմակերպում է իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները։ Կազմակերպում է մասնակցություն գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից` հարկային և մաքսային ոլորտներում խնդիրների վերհանման, քաղաքականության մշակման և առաջարկությունների ներկայացման հետ կապված աշխատանքները։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ՝
-սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- ռուսերենի (կարդում և կարող է բացատրվել) և անգլերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատավարձի չափը՝ 310․858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, կամ էլեկտրոնային հասցեով:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի օգոստոսի 1-ը:
Դիմումի ձևը կից ֆայլերում
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ shakhnazaryan@mineconomy.am):
Պաշտոնը համալրվել է։