ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
30 Հուլիս, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 37-2.3-192)

Իրականացնում է թեթև և շինանյութերի արդյունաբերության ճյուղերի գործունեության դիտանցումը և այդ ճյուղերի ծրագրերի աշխատանքները։ Իրականացնում է Հայաստանի Հանրապետության ճյուղային տնտեսական քաղաքականության մշակման աշխատանքները` տնտեսության գերակայություններին համապատասխան։ Իրականացնում է կազմակերպությունների և ձեռնարկատիրության պետական աջակցության քաղաքականությունը։ Իրականացնում է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման և խորացման աշխատանքները։ Իրականացնում է տեխնիկական կանոնակարգմանն առնչվող իրավական դաշտի մշակման աշխատանքներն արդյունաբերության ոլորտում։ Իրականացնում է ԵԱՏՄ սակագնային և ոչ սակագնային կարգավորման աշխատանքներն արդյունաբերության ոլորտում։ Իրականացնում է արդյունաբերության ոլորտում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներն՝ երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․

- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենի (ազատ) տիրապետում.

- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- աշխատավարձի չափը՝ 212․309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ․

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, կամ էլեկտրոնային հասցեով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի օգոստոսի 2-ը:

Դիմումի ձևը կից ֆայլերում

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ shakhnazaryan@mineconomy.am):

Պաշտոնը համալրվել է։