ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ՀՀ հարկային օրենսգրքում առկա ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով իրականացվող լայնամասշտաբ հանդիպումների միջոցառումների շարքում օգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացվեց հանդիպում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ տնտեսվարողների, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները, ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Ազատ քննարկումների ընթացքում հանդիպման մասնակիցները ներկայացրել են օրենսգրքում առկա մի շարք խնդրահարույց, երկիմաստություն պարունակող դրույթներ։
Հիշեցնենք, որ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող նմանատիպ հանդիպումներից հետո նախարարությունը կամփոփի բիզնեսից եկող խնդիրները և կներկայացնի Հարկային օրենսգրքի փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբին։