ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
22 Օգոստոս, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ (ծածկագիր՝ 37-2.3-28)

Օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է Միջազգային արտոնագրային դասակարգման A, C, G, H բաժինների համապատասխան գյուտերի և օգտակար մոդելների հայտերով նախնական փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզում ներկայացված գյուտի համապատասխանությունը միասնության ու արտոնագրաունակության պահանջներին, հասարակության շահերին, մարդասիրության ու բարոյականության սկզբունքներին, որոշում գյուտի առաջնության թվականը և, անհրաժեշտության դեպքում, կազմում և հայտատուներին է ուղարկում հարցումներ, նախապատրաստում և Բաժնի պետին է ներկայացնում արտոնագիր տալու և հայտը հրապարակելու մասին, արտոնագիր տալը մերժելու մասին, հայտը հետ կանչված համարելու մասին որոշման նախագծերը և պաշտոնական հրապարակման ենթակա նյութերը։ Արտոնագրաունակության մասին ապացույցների հիման վրա նախապատրաստում է և Բաժնի պետին է ներկայացնում արտոնագրաունակության մասին եզրակացության նախագիծը, որը ենթակա է հրապարակման։ Հաշվառում է իր վարմանը հանձնված հայտերով վճարված պետական տուրքերը և անհամապատասխանությունների բացահայտման դեպքում հարցում է ուղարկում հայտատուներին։ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին շրջանակներում ներկայացված հայտերով կատարում է նախնական փորձաքննություն և ձևակերպում համապատասխան միջազգային մարմին ուղարկվող նյութերի փաթեթները։ Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր։ Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը.

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- ֆիզիկա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2‐րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան‚ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական‚ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների‚ խորհրդականների‚ մամուլի քարտուղարների‚ օգնականների և ռեֆերենտների պաշտոնների‚ կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ‚ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ‚ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ‚ կամ մինչև 2020 թվականի հունվարի 1‐ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել).

- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- աշխատավարձի չափը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17:30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի օգոստոսի 27-ը:

Դիմումի ձևը կից ֆայլերում:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ՝ lnanagulyan@mineconomy.am):

Պաշտոնը համալրվել է։