Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ (ծածկագիր` 37-2.1-39)
Կազմակերպում է Նախարարության իրավասության ոլորտների տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացը։ Կազմակերպում է տեխնիկական կանոնակարգման, չափագիտության, հավատարմագրման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման բնագավառներում պետական քաղաքականության մշակման և զարգացման աշխատանքները։ Կազմակերպում է տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացում նախարարության ենթակա մարմինների և մասնագիտացված կառույցների համագործակցությունը։ Կազմակերպում է տեխնիկական կանոնակարգման, չափագիտության, հավատարմագրման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման բնագավառներում միջազգային համագործակցության աշխատանքները։ Կազմակերպում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունն ապահովող ստանդարտների ցանկի հրատարակման աշխատանքները։ Կազմակերպում է պետության կողմից կարևորվող ոլորտներում էտալոնային լաբորատորիաների ընտրության մրցույթը։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել)։
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատավարձի չափը՝ 310858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) դրամ։
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի օգոստոսի 31-ը:
Դիմումի ձևը կից ֆայլերում:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):
Պաշտոնը համալրվել է։