Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներդրումային ծրագրերի և պետություն-մասնավոր գործընկերության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 37-2.3-178)
Իրականացնում է պետական, մարզային ներդրումային ծրագրերի, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի հավաքագրման, ամփոփման, համակարգման և մշտադիտարկման աշխատանքների ապահովման, պետական-մասնավոր գործընկերության պետական քաղաքականության իրականացման ու դիտանցման աշխատանքներ: Իրականացնում է ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակի և պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի տվյալների կառավարման համակարգի ստեղծման, կատարելագործման և վարման աշխատանքներ: Մասնակցում է պետական և մասնավոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մշակման, ամփոփման, ծրագրերի իրականացման ընթացքի դիտանցման և արդյունքների գնահատման աշխատանքներին: Իրականացնում է ներդրումային ծրագրերի համար անհրաժեշտ ներդրումների և ֆինանսավորման ապահովման աշխատանքներին աջակցություն, մասնավոր ներդրողների ներդրումային ֆոնդերի և հիմնադրամների, միջազգային ֆինանսական հաստատությունների և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատանքներ: Մասնակցում է պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև դրանց նախագծերի մշակմանը ու կատարելագործմանը` համագործակցելով Նախարարության համապատասխան ստորաբաժանումների և պետական կառավարման մարմինների հետ: Իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի մշակման, առաջարկությունների և եզրակացությունների տրամադրման, ծրագրերի դիտանցման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ծրագրերի վերաբերյալ տվյալների կառավարման համակարգի ստեղծման և վարման աշխատանքները: Համագործակցելով Նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացնում է` պետություն-մասնավոր հատված գործընկերությանն առնչվող օրենսդրությամբ Նախարարությանը վերապահված գործառույթներից բխող աշխատանքները: Կազմակերպում է ներդրողների կողմից բարձրացված հարցերի և խնդիրների դասակարգման, արձագանքման և վերլուծական աշխատանքներ, մշակում է առաջարկություններ և ներկայացնում նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, շահագրգիռ պետական մարմիններին և ՀՀ կառավարությանը, ինչպես նաև կազմակերպում է ներդրողների հետ քննարկումներ ներդրումային հարցերի շուրջ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով կամ միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել) ։
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ։
Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի սեպտեմբերի -18-ը:
Դիմումի ձևը կից ֆայլերում:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):