ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
13 Սեպտեմբեր, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 37-3.2-34)

Մասնակցում է Նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին: Մասնակցում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքներին: Իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նախարարության և Կոմիտեի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Մասնակցում է Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի` Նախարարության իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքներին: Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքների իրականացմանը: Մասնակցում է Նախարարության աշխատողների, Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայողների գործուղման հրամանների նախագծերի և գործուղման վկայականների նախապատրաստման աշխատանքներին: Նախարարության և Կոմիտեի ստորաբաժանումների հետ համատեղ, մասնակցում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստմանը և դրանք ներկայացնում Վարչության պետին: Իրականացնում է Վարչության ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթային շրջանառության վարման աշխատանքները: Իրականացնում է Նախարարությունում և Կոմիտեում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպչական աշխատանքներ: Մասնակցում է Նախարարության և Կոմիտեի աշխատողների վերապատրաստման կարիքների բացահայտման և այդ կարիքների բավարարման աշխատանքներին: Մասնակցում է Նախարարության և Կոմիտեի աշխատողների վերապատրաստման արդյունավետության գնահատման աշխատանքներին: Իրականացնում է նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանք¬նե¬րը: Մասնակցում է Նախարարության անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքների իրականացմանը և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Վարչության պետին:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել).

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ։

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 18-ը:

Դիմումի ձևը կից ֆայլերում:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):