Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 37-3.2-138)
Մասնակցում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և Եվրասիական տնտեսական միության չափանիշներին համապատասխանեցման աշխատանքների իրականացմանը։ Մասնակցում է արտաքին առևտրի դիտանցմանը։ Մասնակցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքների իրականացմանը։ Մասնակցում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման հեռանկարային և առկա շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումների իրականացմանը։ Մասնակցում է Հայաստանի Հանրապետության համար արտոնյալ և/կամ բարենպաստ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացման, մուտքի հնարավորությունների ընդլայնման և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Մասնակցում է արտաքին շուկաների ուսումնասիրման և տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը։ Մասնակցում է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված Արտոնությունների ընդհանրացված համակարգի /GSP/ /GSP+/ կիրառման հետ կապված միջոցառումների իրականացմանը։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել)։
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ։
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի սեպտեմբերի -25-ը:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):