ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
1 Հոկտեմբեր, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

Անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 37-3.2-114)

Իրականացնում է Նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատողների վերաբերյալ տվյալների շտեմարանների հավաքագրում:

Մասնակցում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքներին.

Մասնակցում է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նախարարության, ինչպես նաև Կոմիտեի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:

Մասնակցում է Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար, ինչպես նաև նախարարության համակարգի ոչ առևտրային և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթների նախապատրաստման գործընթացի իրականացմանը:

Մասնակցում է Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի Նախարարության իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքներին.

Մասնակցում է Նախարարության աշխատողների, Նախարարության քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև Կոմիտեի աշխատողների և քաղաքացիական ծառայողների գործուղման հրամանների նախագծերի և գործուղման վկայականների նախապատրաստման աշխատանքներին.

Իրականացնում է Վարչության ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթային շրջանառության վարման աշխատանքները.

Իրականացնում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպչական աշխատանքներ.

Մասնակցում է կատարողականի գնահատման և կատարողականի կառավարման համակարգերի ներդրման և դրա արդյունավետ ու արդար կիրարկման աշխատանքներին.

Մասնակցում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև Կոմիտեի կառուցվածքային ստորաբանումների կիսամյակային և տարեկան աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է ստորաբաժանումների կողմից կազմված աշխատանքային ծրագրերի ուսումնասիրություն և դրանց համապատասխանությունը աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման ուղեցույցին.

Իիրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կազմված կիսամյակային և տարեկան աշխատանքային ծրագրերի և կատարողականների գնահատականների հաշվառում.

Մասնակցում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների աշխատանքային կատարողականների գնահատման կիսամյակային և տարեկան վերլուծություններին.

Մասնակցում է Նախարարության աշխատողների վերապատրաստման կարիքների բացահայտման և այդ կարիքների բավարարման աշխատանքներին.

Մասնակցում է Նախարարության աշխատողների վերապատրաստման արդյունավետության գնահատման աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ։

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև հիմնական աշխատողի իր պարտականությունների կատարմանը անցնելը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի հոկտեմբերի -4-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):