Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
26 Հոկտեմբեր, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ:

Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Սիլվի Բոսութղոյին և ընդգծել, որ մշտապես մեծ սիրով է համագործակցել Համաշխարհային բանկի հետ:

Նախարարի պաշտոնակատարը և ՀԲ գրասենյակի տնօրենը հանդիպման ընթացքում քննարկել են մեր երկրի հետ համագործակցության նոր շրջանակին առնչվող զարգացումները:

Կողմերն անդրադարձել են նաև «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին:

Տիգրան Խաչատրյանը և Սիլվի Բոսութղոն քննարկել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը միտված աշխատանքները, զեկույցից սպասվող ակնկալիքները: