Եվրամության հետ համագործակցության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի պետ (ծածկագիր` 37-2.2-111)
Ապահովում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աշխատանքների համակարգումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո ծրագրային փաստաթղթերի մշակման և համապատասխան տեղեկատվության տրամադրման գործում աջակցությունը:
Ապահովում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ծրագրային առաջարկությունների ուսումնասիրությունը, համատեղ մշակումը և գնահատումը, ինչպես նաև Թվինինգ, Սիգմա, Սոսյու և այլ ծրագրերի և Թայեքս միջոցառումների դիտանցման աշխատանքների և դրանց արդյունքների գնահատման աշխատանքների կազմակերպումը.
Ապահովում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ԵՄ համապատասխան փորձագետների հետ խորհրդակցությունների, աշխատաժողովների, ինչպես նաև ճանաչողական այցերի կազմակերպման աշխատանքների իրականացման համակարգումը:
Ապահովում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի համակարգումը, համապատասխան ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներքո իրականացվող ծրագրերի դիտանցումը, ինպես նաև այդ երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի գործընկեր պետությունների հետ հանդիպումների, նիստերի, շահառուների հետ խորհրդատվությունների ու վերապատրաստումների կազմակերպում, համակարգող մարմինների հանդիպումներին մասնակցությունը:
Ապահովում է Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության շրջանակներում համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների իրականացման կազմակերպումը, համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի դիտանցման իրականացումը, մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի հետ իրականացվող համագործակցությունից բխող աշխատանքներին:
Ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հնարավոր շահառուների շրջանում Եվրոպական հարևանություն գործիքի և դրա ներքո իրականացվող ծրագրերի հնարավորությունների ներկայացումը, պարզաբանումը և մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքները,
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվա¬կանի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- անգլերենին ազատ տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատավարձի չափը՝ 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ։
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 17։00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ը:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98):
Դիմումներն էլեկտրոնային եղանակով ուղարկել միաժամանակ lnanagulyan@mineconomy.am և lusinehovhannisyan@mineconomy.am էլ-փոստի հասցեներուվ։