ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
3 Նոյեմբեր, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

Եվրամության հետ համագործակցության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 37-2.3-218)

Իրականացնում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աշխատանքների համակարգումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո ծրագրային փաստաթղթերի մշակման և համապատասխան տեղեկատվության տրամադրման գործում աջակցություն:

Իրականացնում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ծրագրային առաջարկությունների ուսումնասիրությունը, համատեղ մշակումը և գնահատումը:

Իրականացնում է Թվինինգ, Սիգմա, Սոսյու և այլ ծրագրերի, ինչպես նաև Թայեքս միջոցառումների դիտանցման աշխատանքների և դրանց արդյունքների գնահատման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ԵՄ համապատասխան փորձագետների հետ խորհրդակցությունների, աշխատաժողովների, ինչպես նաև ճանաչողական այցերի կազմակերպման աշխատանքների իրականացման համակարգումը:

Իրականացնում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի համակարգումը, համապատասխան ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներքո իրականացվող ծրագրերի դիտանցումը, ծրագրի գործընկեր պետությունների հետ հանդիպումների, նիստերի, շահառուների հետ խորհրդատվությունների ու վերապատրաստումների կազմակերպումը, համակարգող մարմինների հանդիպումներին մասնակցությունը:

Իրականացնում է Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության շրջանակներում համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների իրականացման կազմակերպումը, համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի դիտանցումը:

Իրականացմանում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հնարավոր շահառուների շրջանում Եվրոպական հարևանություն գործիքի և դրա ներքո իրականացվող ծրագրերի հնարավորությունների ներկայացումը, պարզաբանումը և մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- անգլերենին ազատ տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ։

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 17։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98):

Դիմումներն էլեկտրոնային եղանակով ուղարկել միաժամանակ lnanagulyan@mineconomy.am և lusinehovhannisyan@mineconomy.am էլ-փոստի հասցեներուվ։