Եվրամության հետ համագործակցության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 37-3.2-152)
Մասնակցում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աշխատանքներին:
Մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ներքո ծրագրային փաստաթղթերի մշակման և համապատասխան տեղեկատվության տրամադրման գործում աջակցությանը:
Մասնակցում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի և այլ գործիքների ծրագրային առաջարկությունների ուսումնասիրությանը, համատեղ մշակմանը և գնահատմանը, ինչպես նաև Թվինինգ, Սիգմա, Սոսյու և այլ ծրագրերի և Թայեքս միջոցառումների դիտանցման աշխատանքների և դրանց արդյունքների գնահատման աշխատանքներին:
Մասնակցում է Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ԵՄ համապատասխան փորձագետների հետ խորհրդակցությունների, աշխատաժողովների, ինչպես նաև ճանաչողական այցերի կազմակերպման աշխատանքներին:
Մասնակցում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի համակարգումը, համապատասխան ծրագրային փաստաթղթերի մշակմանը և դրանց ներքո իրականացվող ծրագրերի դիտանցմանը և գործընկեր պետությունների հետ հանդիպումների, նիստերի, շահառուների հետ խորհրդատվությունների ու վերապատրաստումների կազմակերպման աշխատանքներին:
Մասնակցում է Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության շրջանակներում համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցություններին, համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի դիտանցմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի հետ իրականացվող համագործակցությունից բխող աշխատանքներին:
Մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հնարավոր շահառուների շրջանում Եվրոպական հարևանություն գործիքի և դրա ներքո իրականացվող ծրագրերի հնարավորությունների ներկայացումը, պարզաբանումը և մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքներին:
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- անգլերենին ազատ տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ։
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 17։00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ը:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98):
Դիմումներն էլեկտրոնային եղանակով ուղարկել միաժամանակ lnanagulyan@mineconomy.am և lusinehovhannisyan@mineconomy.am էլ-փոստի հասցեներուվ։