ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
3 Նոյեմբեր, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

Եվրամության հետ համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 37-3.2-151)

Մասնակցում է Եվրամության (այսուհետ` ԵՄ) հետ իրականացվող համագործակցության ընդհանուր համակարգման աշխատանքներին, Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ներքո գործող Առևտրի հարցերով կոմիտեի նիստերի կազմակերպման, անցկացման, նիստերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Մասնակցում է Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության շրջանակներում ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների իրականացման և համակարգման, համաձայնագրերի կնքման և վավերացման/հաստատման, համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքի դիտանցման և վերահսկողության ապահովման, համաձայնագրերի իրականացման շրջանակներում ինքնագնահատման զեկույցների պատրաստման աշխատանքներին:

Մասնակցում է Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) Հայաստանի մասնակցության և դրա հետ կապված դիտանցման գործընթացներին առնչվող աշխատանքների կազմակերպումը և երկրի զեկույցի պատրաստմանը, արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում արտահանման գործընթացների դյուրացմանն ուղղված աշխատանքներին:

Մասնակցում է ԵՄ Արևելյան Գործընկերության «Տնտեսական զարգացման և շուկայի հնարավորություններ» պլատֆորմի համակարգման աշխատանքներին, ինչպես նաև պլատֆորմի ներքո գործող պանելների աշխատանքներին:

Մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի հետ իրականացվող համագործակցությունից բխող աշխատանքներին և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հետ համագործակցության կազմակերպման և համակարգման աշխատանքներին:

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- անգլերենին ազատ տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ։

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 17։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98):

Դիմումներն էլեկտրոնային եղանակով ուղարկել միաժամանակ lnanagulyan@mineconomy.am և lusinehovhannisyan@mineconomy.am էլ-փոստի հասցեներուվ։