Կայացել է հանդիպում ԵՄ անդամ երկրների պատվիրակների հետ
28 Նոյեմբեր, 2018

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործընթացները, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը, գործարար և ներդրումային միջավայրի, ՓՄՁ զարգացման, մտավոր սեփականության պաշտպանության ոլորտներում զարգացումները, ինչպես նաև Հայաստանում մի շարք բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ավարտին ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են Եվրոպական Միության պատրաստակամությունը` աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին:


+