Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- միջնակարգ կրթություն.
- վարորդական վկայական (BC կարգ)
- տարիքային սահամանափակումը` 25-50 տարեկան
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
Աշխատավարձի չափը՝ 105824 (հարյուր հինգ հազար ութ հարյուր քսանչորս) դրամ։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կենսագրական (CV)` հայերեն լեզվով
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (ունենալու դեպքում),
• վարորդական վկայականի պատճենը,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հունվարի 16-ը:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-98, էլ-փոստ mtashchyan@mineconomy.am):