ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
23 Հունվար, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործերի կառավարման վարչության պետ (ծածկագիր` 37-2.1-45)


Ապահովում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեին գրենական պիտույքներով, անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Ղեկավարում է տեղակայված գույքի գրանցման, բաշխման, նրա տեղաշարժման աշխատանքները, ինչպես նաև ապահովում է Նախարարության պահեստ մուտքագրվող ապրանքանյութական պաշարների շարժի (մուտքի և ելքի) հաշվառումը:

Կազմակերպում է Նախարարության կենտրոնական ապարատի ամենամյա գույքագրումը և գույքագրման արդյունքների հիման վրա համապատասխան ակտերի, ինչպես նաև անսարք և հետագայում օգտագործման համար ոչ պիտանի գույքի և նյութերի համար համապատասխան արձանագրությունների կազմումը:

Ապահովում է Նախարարության վարչական մասնաշենքերի պահպանումը և սպասարկումը, տարածքի մաքրման աշխատանքների կազմակերպումը, հսկողությունը մասնաշենքի պահակային ծառայության նկատմամբ, ինչպես նաև հակահրդեհային աշխատանքների կազմակերպումը:

Ապահովում է կապի միջոցների, ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կոյուղու, կաթսայատան, էլեկտրատեխնիկական սարքավորումների և ապարատների, վերելակների ինժեներատեխնիկական սպասարկումը:

Ապահովում է Նախարարությանը, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներին վառելիքով, քսայուղերով և պահեստամասերով, ինչպես նաև նոր ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշների ստացումը և դրանց գրանցումը համապատասխան մարմիններում, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կազմակերպումը:

Կազմակերպում է Նախարարությանը, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեին սպասարկող ավտոտրանսպորտի հաշվառումը, փաստաթղթերի ձևակերպումը և ամենամսյա հաշվետվության ներկայացումը:

Ապահովում է Նախարարության պահպանման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման ցանկի պատրաստումը, հայտերի կազմումը, ձեռք բերված ապրանքների տրամադրումը:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մանսագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենին (ազատ) տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- աշխատավարձի չափը՝ 310․858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ։

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հունվարի 29-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):