ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
4 Փետրվար, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

Տրամադրում է եզրակացություններ քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների, գրությունների, հայտրերի, բողոքների վերաբերյալ, խորհրդատվական բնույթի պարզաբանումներ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և նախարարության ենթակա մարմնի կողմից ներկայացված իրավական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրավական եզրակացություններ նախարարության և նախարարության ենթակա մարմնի կողմից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի նախագծերի վերաբերյալ:

Տրամադրում է կարծիքներ Նախարարության ստորաբաժանումների և Նախարարության ենթակա մարմնի կողմից կազմված պաշտոնական պարզաբանումների նախագծերի վերաբերյալ:

Իրականացնում է Նախարարության ստորաբաժանումների և Նախարարության ենթակա մարմնի կողմից կազմված, ինչպես նաև Նախարարության և Նախարարության ենթակա մարմնի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ փորձաքննություն:

Իրականացնում է Նախարարության և Նախարարության ենթակա մարմնի կողմից տրվող հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, դիրքորոշումների, բողոքների և միջնորդությունների, ինչպես նաև ՀՀ դատարանների վճիռների (որոշումների) դեմ վերաքննիչ և/կամ վճռաբեկ բողոքների ներկայացման աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում ապահովում է Նախարարության և Նախարարության ենթակա մարմնի ներկայացչությունը որպես հայցվոր, պատասխանող, երրորդ անձ, բաժնի պետին է ներկայացնում դատավարության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ` ներկայացնելով առաջարկներ դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև իր լիազորությունների սահմաններում կատարում է դատավարական գործողություններ:

Իրականացնում է դատական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթի ընթացքում պետական շահերի պաշտպանությունը այն գործերով, որոնցով կատարողական վարույթի կողմ է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը ի դեմս Նախարարության, ինչպես նաև ապահովում է հսկողությունը պետության կողմից տրվող հայցադիմումների հիման վրա հարուցված կատարողական վարույթների նկատմամբ,

Իրականացնում է նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաև Նախարարության ենթակա մարմնի գործունեության իրավական սպասարկման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- տիրապետում է ռուսերենին (ազատ).

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Աշխատավարձի չափը՝ 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ։

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի փետրվարի 7-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):