Փետրվարի 16-ին Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) գործող «Արմենիա» առևտրացուցահանդեսային տաղավարում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել է «կլոր սեղան», որին մասնակցել են «Պրոդէքսպո 2019» միջազգային ցուցահանդեսի մասնակից հայաստանյան գինեգործական ընկերությունների ղեկավարները։
«Կլոր սեղանի» մասնակիցները քննարկվել են Ռուսաստանի շուկայում հայկական գինիների իրացման ծավալների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ հաշվի առնոլով ռուսաստանյան շուկայի ներկայիս հնարավորությունները:
Միջոցառմանը մասնակցող հայաստանյան գինեգործները նշել են, որ սերտ համագործակցության արդյունքում, «Արմենիա» տաղավարում կազմակերպվող միջոցառումների շնորհիվ (համտեսներ, ցուցահանդեսներ և այլն), հայկական գինու ճանաչելիության մակարդակը ռուսական շուկայում զգալիորեն բարձրացել է: