Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ
6 Մարտ, 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:

Նախարարը նշել է․«Մեր օրակարգում գտնվող ծրագրերը մեծ կարևորություն ունեն մեզ համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որպեսզի բոլոր հնարավորությունները լիովին քննարկվեն և հասկացվեն առկա առաջնահերթ ծրագրերի առնչությամբ»։

Չինական կողմը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը և ֆինանսական բաղադրիչին առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի վերաբերյալ ինչպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այնպես էլ այլ գերատեսչույթունների հետ։


+