ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
12 Մարտ, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 37-3.1-9)

Իրականացնում է զորահավաքային նախապատրաստության աշխատանքները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի վերաբերյալ հիմնական միջոցառումների տարեկան պլանների մշակման աշխատանքները:

Իրականացնում է զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական աշխատանքները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստումը, մշակումը և այդ միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվության ներկայացումը:

Իրականացնում է զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքները, նախարարության պաշտոնատար անձանց և աշխատողների զինվորական հաշվառումը, հատուկ զինվորական հաշվառման ենթակա աշխատող պահեստազորայինների սահմանված կարգով ամրագրման հետ կապված աշխատանքները:

Կազմում է համապատասխան ակտեր` զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման ժամանակ զորահավաքային պլանների համաձայն կազմակերպություններից կամ քաղաքացիներից շենքեր, շինություններ, հողամասեր, գույք, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ վերցնելու, ինչպես նաև նրանց տնտեսական գործունեության ուղղվածությունը փոփոխելու վերաբերյալ:

Իրականացնում է Բաժնի գաղտնի գործավարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Բաժնի պետին ներկայացնում է զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Աշխատավարձի չափը՝ 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ։

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9:30-ից մինչև 13:00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի մարտի 15-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):