Քարտուղարության ընդհանուր փաստաթղթաշրջանառության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 37-3.2-144)
Իրականացնում է Նախարարության և Նախարարության զբոսաշրջության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մտից փաստաթղթերի գրանցման, համարակալման և առաքման հետ կապված աշխատանքներ:
Մասնակցում է Նախարարության և Կոմիտեի ելից փաստաթղթերի ուղղագրության ստուգման, ձևաթղթերի վրա տպագրման, համարակալման և թղթային, էլեկտրոնային ու փոստային առաքման աշխատանքներին.
Մասնակցում է գլխավոր քարտուղարին ստացված ամենօրյա փոստի ներկայացման աշխատանքներին, ինչպես նաև Նախարարի, գլխավոր քարտուղարի, Կոմիտեի նախագահի և Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների համարակալման և համապատասխան ստորաբաժանումներին տեղեկացման աշխատանքներին:
Բաժնի պետին ներկայացնում է առաջարկություններ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծրագրի կատարելագործման վերաբերյալ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ։
Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը (հղիության և ծննդաբերության արձակուրդ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը ներառյալ)։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 13.00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի մարտի 19-ը:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):