ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
28 Մարտ, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

Անձնակազմի կառավարման վարչության պետ (ծածկագիր` 37-2.1-15)

Կազմակերպում է Նախարարի, գլխավոր քարտուղարի, Նախարարության կառավարման ոլորտում գործող` Զբոսաշրջության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) նախագահի և գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում ստորագրման.

Կազմակերպում է Նախարարության և Կոմիտեի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.

Կազմակերպում է Նախարարության և Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները.

Նախարարության և Կոմիտեի ստորաբաժանումների հետ համատեղ կազմակերպում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում համապատասխանաբար Նախարարության և Կոմիտեի գլխավոր քարտուղարին.

Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է Նախարարության և Կոմիտեի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները.

Կազմակերպում է Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի Նախարարության և Կոմիտեի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.

Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է վերապատրաստման կարիքների բացահայտման աշխատանքներ և կազմակերպում է այդ կարիքների բավարարումը և վերապատրաստման արդյունավետության գնահատումը.

Կազմակերպում է Նախարարությունում և Կոմիտեում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.

Կազմակերպում է Նախարարությունում և Կոմիտեում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ժամկետների պահպանման աշխատանքները.

Կազմակերպում է Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

Կազմակերպում է Նախարարության, ինչպես նաև Կոմիտեի աշխատողների արձակուրդների ժամանակացույցերի կազմման աշխատանքները.

Կազմակերպում է Նախարարությունում և Կոմիտեում աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքների իրականացնումը.

Կազմակերպում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկան և ուսանողների կրթության կառավարման գործընթացը.

Կազմակերպում է Նախարարության անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության, վերլուծության իրականացումը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.

Կազմակերպում է Նախարարության անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.

Կազմակերպում է նախարարության մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության մշակումը և ծրագրերի ընդհանուր ղեկավարումը.

Կազմակերպում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման և կատարողականի կառավարման համակարգերի ներդրման աշխատանքների ընդհանուր ղեկավարումը և դրա արդյունավետ ու արդար կիրարկումը.

Կազմակերպում է Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին և կատարողականի գնահատման ներկայացրած հաշվետվությունների՝ անմիջական ղեկավարների եզրակացություններով ուսումնասիրումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

Կազմակերպում է սահմանված ժամկետում մշակված աշխատանքային ծրագրերի և լրացված կատարողականի գնահատման թերթիկների վերադարձումը և հաշվառումը, ինչպես նաև աշխատանքային ծրագրերի և կատարողականի գնահատման թերթիկների ամբողջական և սահմանված կարգին համապատասխան լրացված լինելու ստուգումը` բացահայտելով տարբերությունները և անհամապատասխանությունները.

Կազմակերպում է աշխատանքային և քաղաքացիական ծառայության օրենսդրության կարգավորման ոլորտին առնչվող պահանջների, ընթացակարգերի, գործընթացների և գործառույթների իրականացումը.

Ներկայացնում է առաջարկություններ աշխատողների պարբերաբար վերապատրաստման և աշխատանքի կատարողականի վրա հիմնված խրախուսման համակարգերի կատարելագործման` անհրաժեշտության դեպքում առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ.

Անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում նախարարության ենթակա պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին.

Ապահովում է Նախարարության և Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.

Նախարարին, գլխավոր քարտուղարին և վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ է տրամադրում քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Աշխատավարձի չափը՝ 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ։

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 13.00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի ապրիլի 2-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):