ԱՆՎԱՆՈՒՄ. ՊՄԳ իրավական հարցերով մասնագետ
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ. Երևան, Հայաստան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) իրավական հարցերով մասնագետը կաջակցի Հայաստանում ՊՄԳ ձևաչափի ներդրմանը և ձևավորմանը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում պայմանագրերի պայմանների, պայմանագրերի կառավարման, մշտադիտարկման և ռիսկերի բաշխման վերաբերյալ ՊՄԳ ընթացակարգերի կիրառում.
• Ծրագրերի պատրաստման հետ կապված հարցերում իրավական կարծիքների և իրավական աջակցության տրամադրում.
• Նպաստել կառավարման տեղեկատվական համակարգի կամ համապատասխան օրենսդրական և միջազգային լավագույն փորձի նյութեր պարունակող տվյալների շտեմարանի զարգացմանը.
• Գոյություն ունեցող ՊՄԳ պայմանագրերի իրավական ուսումնասիրություն.
• Որոշումների կայացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումների նույնականացում և վերլուծություն.
• ՊՄԳ ընթացակարգերի զարգացման հարցում աջակցություն.
• Կատարել այլ հանձնարարականներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթություն.
• Պայմանագրային/Ֆինանսական/Ձեռնարկատիրական իրավունքի և գնումների մասին օրենսդրության իմացություն.
• Ֆինանսական, բանկային և/կամ պայմանագրերի մշակման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն.
• Վերլուծական և քննադատողական կարողություններ.
• Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր).
• MS Office-ի իմացություն (Excel, Word, PowerPoint).
• Միջանձնային շփման և հաղորդակցության հմտություններ, բարդ մտքերի բանավոր և գրավոր արդյունավետ փոխանցման կարողություն.
• Կազմակերպության տարբեր խմբերի և մակարդակների անձանց հետ փոխհարաբերվելու կարողություն (փորձագետներ, վերադասներ, կառավարման մարմիններ).
• Նորություններ սովորելու ցանկություն և հետաքրքրություն.
• Հնարավորություն և ցանկություն աշխատելու արագ փոփոխվող միջավայրում, իրարից տարբերվող առաջնահերթություններով և մոտ վերջնաժամկետներով. ժամանակի կառավարման հմտություններ:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30.04.2019թ.
ԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ինքնակենսագրականն ուղարկել lhovsepyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի տողում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։