Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ֆինանսական հարցերով մասնագետի ընտրության հայտարարություն
9 Ապրիլ, 2019


ԱՆՎԱՆՈՒՄ. ՊՄԳ ֆինանսական հարցերով մասնագետ

ԱՇԽԱՏԱՎԱՅՐ. Երևան, Հայաստան


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ֆինանսական հարցերով մասնագետը կաջակցի Հայաստանում ՊՄԳ ձևաչափի ներդրմանը և ձևավորմանը:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• ՊՄԳ ծրագրերի/գործարքների ֆինանսական մոդելների վերլուծություն՝ ռիսկերի ճիշտ բաշխման, ծրագրերի մատչելիության, ֆինանսապես ձեռնտու և կայուն լինելու հանգամանքները ստուգելու նպատակով.

• Նպաստել կառավարման տեղեկատվական համակարգի կամ համապատասխան օրենսդրական և միջազգային լավագույն փորձի նյութեր պարունակող տվյալների շտեմարանի զարգացմանը.

• Ծրագրերի կենսունակությունը վերհանող տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունների հարցում Կառավարությանը աջակցություն.

• ՊՄԳ ընթացակարգերի զարգացման հարցում աջակցություն.

• Կատարել այլ հանձնարարականներ:


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ համարժեք ոլորտում բարձրագույն կրթություն.

• ACCA որակավորման հարցում առաջադիմությունը կդիտվի որպես առավելություն.

• Վերլուծական և քննադատողական կարողություններ.

• Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր).

• MS Office-ի իմացություն (Excel, Word, PowerPoint).

• Միջանձնային շփման և հաղորդակցության հմտություններ, բարդ մտքերի բանավոր և գրավոր արդյունավետ փոխանցման կարողություն.

• Կազմակերպության տարբեր խմբերի և մակարդակների անձանց հետ փոխհարաբերվելու կարողություն (փորձագետներ, վերադասներ, կառավարման մարմիններ).

• Նորություններ սովորելու ցանկություն և հետաքրքրություն.

• Հնարավորություն և ցանկություն աշխատելու արագ փոփոխվող միջավայրում, իրարից տարբերվող առաջնահերթություններով և մոտ վերջնաժամկետներով. ժամանակի կառավարման հմտություններ:


ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

30.04.2019թ.


ԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ինքնակենսագրականն ուղարկել lhovsepyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի տողում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։