ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
15 Ապրիլ, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

Գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիր` 37-1.2-1)

Կազմակերպում է նախարարության աշխատանքային ծրագրերի մշակման գործընթացը.

Իրականացնում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների ուսումնասիրության, վերլուծության աշխատանքներ և գլխավոր քարտուղարին ներկայացնում առաջարկություններ ստորաբաժանումների աշխատանքների պլանավորման, ինչպես նաև կառուցվածքի և աշխատողների թվաքանակի վերաբերյալ.

Կազմակերպում է աշխատանքային և քաղաքացիական ծառայության օրենսդրության կարգավորման ոլորտին առընչվող պահանջների կատարման աշխատանքները.

Վերահսկում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

Իրականացնում է նախարարության կարիքների համար կազմակերպվող գնումների ընթացակարգերի ուսումնասիրություն և ներկայացնում առաջարկություն գլխավոր քարտուղարին.

Համակարգում է վերապատրաստման կարիքների բացահայտման աշխատանքները, ուսումնասիրում և գլխավոր քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ քաղաքացիական ծառայողների տարեկան վերապատրաստման ծրագրի, այդ թվում վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների և վերապատրաստում իրականացնող մասնագետների թեկնածությունների վերաբերյալ.

Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է իրավական ակտերի մշակման, նախարարություն ներկայացված իրավական ակտերի նախագծերի քննարկման աշխատանքներին և տալիս առաջարկություններ դրանց վերաբերյալ․

Իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենին (ազատ) և անգլերենին (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Աշխատավարձի չափը՝ 377659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինը) դրամ։

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 13։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի ապրիլի 18-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):