Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 37-4.1-49)
Իր լիազորությունների շրջանակներում‚ ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ապրանքային նշանների‚ աշխարհագրական նշումների‚ ապրանքի ծագման տեղանվան‚ երաշխավորված ավանդական արտադրանքի և (կամ) արդյունաբերական նմուշների հայտերը գրանցամատյան ուղարկելու‚ հետ կանչելու և արխիվացնելու հետ կապված աշխատանքները.
Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի գործունեությանն առնչվող պետական տուրքերի գանձման հետ կապված գործավարությունը.
Իրականաց¬նում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- ռուսերենին (ազատ) և անգլերենին կամ ֆրանսերենին (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատավարձի չափը՝ 111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև հիմնական աշխատողի իր պարտականությունների կատարմանը անցնելը (2020 թվականի հունիսի 1-ը)։
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 13.00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի մայիսի 8-ը:
ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):