ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն
6 Մայիս, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 37-2.3-206)

Իրականացնում է միջազգային մակարդակով մրցունակ գործարար և ներդրումային միջավայրի ձևավորմանն ուղղված քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքները.

Իրականացնում է իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները.

Ուսումնասիրում է «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային զեկույցով գնահատվող ոլորտները և առաջարկություններ է ներկայացնում առկա ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ.

Մասնակցում է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի» իրականացման աշխատանքներին.

Իրականացնում է գործարար միջավայրը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման և կատարելագործման աշխատանքները, ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից մշակված ռազմավարական փաստաթղթերի նախագծերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը.

Բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ է ներկայացնում դրանց նվազեցման ուղղությամբ. Իրականացնում է գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից` հարկային և մաքսային ոլորտներում խնդիրների վերհանման, քաղաքականության մշակման և առաջարկությունների ներկայացման գործընթացներ.

Ներկայացնում է առաջարկություններ կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման ուղղությամբ.

Իրականացնում է գործարար միջավայրին առնչվող խնդիրների թեժ գծի աշխատանքը.

Իրականացնում է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ գործարար համայնքին ծանուցումների հետ կապված աշխատանքները.

Իրականացնում է ոլորտը կանոնակարգող իրավական դաշտի միջազգային չափանիշներին համապատասխանեցման և համալրման, ինչպես նաև հակակոռուպցիոն ծրագրերից բխող աշխատանքներ.

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

- քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն 3 տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայաողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քազաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

- ռուսերենի (կարդում և կարող է բացատրվել) և անգլերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 13.00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի մայիսի 10-ը:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա¬կա¬վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-98, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):