ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ 2019 թվականին միջոցառումների իրականացման համար
24 Մայիս, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Մ Ր Ց ՈՒ Յ Թ


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ 2019 թվականին հետևյալ միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.

1) Էլեկտրոնային (թվային) մարքեթինգի իրականացում

2) Գովազդատեղեկատվական նյութեր բոլոր նպատակային շուկաների համար

3) «Հայաստանյան և օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջության ոլորտի մասնագետների ճանաչողական այցերի կազմակերպում»

4) Զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ուղղված՝ պատմամշակութային հուշարձանները և բնության հատուկ պահպանվող տարածքները ներառող զբոսաշրջության մեծ ներուժ ունեցող նոր ուղղությունների զարգացում

5) «Հայաստանի մարզերում առնվազն 5 ավանդական փառատոների կազմակերպում»,

6) «Ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացում» բաղադրիչի շրջանակներում քայլարշավային երթուղիների նշագրում

7) «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովում

8) Ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացում» բաղադրիչի շրջանակներում զբոսավարների պատրաստման առնվազն 2 դասընթացների անցկացում,

9) «Միջազգային համագործակցություն» բաղադրիչի շրջանակներում պաշտոնական պատվիրակությունների և մասնագետների փոխայցելությունների կազմակերպական ապահովում և համապատասխան պատվերի հիման վրա Հայաստանում առնվազն մեկ միջազգային նշանակալի միջոցառման կազմակերպչական աշխատանքների ապահովում,

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:

Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում :

Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտե` հետևյալ հասցեով.

ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 709 սենյակ,

մրցութային հանձնաժողովի քարտուղար Ս. Ասլիզադյանին, հեռ. (011) 597 -157

Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 24-ը ժամը 16-00-ն: