ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է Կազմակերպությունների ընտրության մրցույթ` «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2019 թվականի փետրվարի 12-ի N 93 - Ա հրամանով հաստատված միջոցառումների ցանկի` «Արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում» 2019 թվականի միջոցառման իրականացումն ապահովելու նպատակով:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:
Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում` կից ֆայլերում։:
Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` էլեկտրոնային և թղթային տարբերակներով` հետևյալ հասցեով` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 6-րդ հարկ, 607 սենյակ, մրցութային հանձնաժողովի քարտուղար Ա.Պետրոսյանին հեռ. (011) 597-148
Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 20-ը ժամը 18-00-ն: