ՀԱՅՏԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ` «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված Օտարերկրյա պետությունում և (կամ) Հայաստանում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպման և իրականացման շրջանակներում Շանհայում կայանալիք Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսում Հայաստանն ազգային տաղավարով ներկայանալու ապահովման համար:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:
Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:
Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` հետևյալ հասցեով` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 6-րդ հարկ, 618 սենյակ, մրցութային հանձնաժողովի քարտուղար Ա.Պետրոսյանին հեռ. (011) 597-148:
Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը ժամը 18:00-ն: