ՀԱՅՏԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ` «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ցանկի հետևյալ միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.
1. Գործարար համաժողովներին (ֆորումների), ինչպես նաև այլ համանման միջոցառումներին մասնակցություն և (կամ) կազմակերպում,
2. Օտարերկրյա պետությունում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում,
3. Ցուցահանդեսների կազմակերպում և/կամ մասնակցության ապահովում,
4. Գործարար կապերի հաստատում,
5. Ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում,
6. Արտահանման բնագավառում ծագող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հետազոտության իրականացում:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:
Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:
Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` հետևյալ հասցեով` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 6-րդ հարկ, 618 սենյակ, մրցութային հանձնաժողովի քարտուղար Ա.Պետրոսյանին հեռ. (011) 597-148:
Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը ժամը 18-00-ն: