Հարգելի գործընկերներ
Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում (Երևան, Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ, նիստերի մեծ դահլիճ) հունիսի 25-ին, ժ․ 10։30-ին տեղի կունենա «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը ՀՀ-ում գործողության մեջ դնելու վերաբերյալ սեմինար՝ Եվրասիական տնտեսական միության ոլորտային ներկայացուցիչների մասնակցությամբ (սեմինարի օրակարգը /ռուսերենով/):
Խնդրում ենք եռօրյա ժամկետում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել ձեր համակարգման ոլորտներում աշխատող և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի կիրարկման հետ ուղղակի կապ ունեցող մասնագետների և սեմինարին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների ցանկը:
Մասնակիցների ցանկը խնդրում ենք ուղարկել gmargaryan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 20-ի աշխատանքային օրվա ավարտը՝ նախարարության շենք վերջիններիս մուտքն ապահովելու նպատակով: