Կազմակերպությունների ընտրության մրցույթ սուբսիդավորման միջոցառման իրականացման համար
27 Հունիս, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ` «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2019 թվականի փետրվարի 12-ի N 93 - Ա հրամանով հաստատված միջոցառումների ցանկի` «Արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում» 2019 թվականի միջոցառման իրականացումն ապահովելու նպատակով:

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:

Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:

Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5, 6-րդ հարկ, 618 սենյակ, մրցութային հանձնաժողովի քարտուղար Ա.Պետրոսյանին հեռ. (011) 597-148:

Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի հուլիսի 26-ը ժամը 18:00-ն: