ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2019 թվականի փետրվարի 25-ի «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում» 2019 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 117-Ա հրամանով հաստատված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:
Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:
Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5, 6-րդ հարկ, 603 սենյակ, մրցութային հանձնաժողովի քարտուղար Հ. Հովհաննիսյանին հեռ. (011) 597-136:
Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի օգոստոսի 5-ը ժամը 18:00-ն: