Նախարարության թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը կլինի ավելի մատչելի և հրապարակային
3 Հուլիս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Թեք սերվիս» ՍՊԸ-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։

Համագործակցության նպատակն է առկա թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակների համար՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և վերջինիս ենթակա մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները տարածելով նաև www.staff.am հարթակի և վերջինիս պատկանող սոցիալական ցանցերի միջոցով։

Ակնկալվում է, որ փոխգործակցության արդյունքում հասարակության իրազեկվածությունն ավելի կբարձրանա, ավելի շատ մասնագետներ կկարողանան մասնակցել հայտարարված մրցույթներին։