Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի ղեկավարի օգնականի ընտրություն
10 Հուլիս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է ծրագիրը (CARMAC-2):

Ծրագրի իրականացման աշխատանքների համար հայտարարվում է CARMAC-2 ծրագրի ղեկավարի օգնականի մրցույթ՝ ապահովելու ծրագրի գործունեության անխափան աշխատանքը: Ծրագրի օգնականը հաշվետու է ծրագրի ղեկավարին:


Ծրագրի ղեկավարի օգնականի պարտականություններն են․

1. աջակցել Ծրագրի ղեկավարին իր պարտականությունների կատարման, հաշվետվությունների պատրաստման և նախարարության ու շահագրգիռ այլ մարմինների հետ նամակագրական կապի ապահովման հարցում,

2. ապահովել գրասենյակի բնականոն աշխատանքը,

3. աջակցել միջազգային և տեղական փորձագետների առաքելություններին վերջիններիս այցերի շրջանակներում, կազմակերպել հանդիպումներ և թարգմանություններ,

4. կատարել թարգմանություններ, երբ մասնագիտական թարգմանություն նախատեսված չէ՝ ապահովելու Ծրագրի թիմի արդյունավետ շփումը շահագրգիռ կողմերի հետ,

5. աջակցել Ծրագրով նախատեսված միջոցառումների պլանավորմանը, իրականացմանը և տեղեկատվության տարածմանը,

6. ապահովել Ծրագրի ղեկավարի հանդիպումների կազմակերպումը, օրակարգի պահպանումը և իրականացնել ծրագրի փաստաթղթաշրջանառությունը,

7. խմբագրել փաստաթղթերը,

8. իրականացնել ծրագրի շրջանակներում բոլոր փաստաթղթերի գրանցումը և պահպանումը,

9. պատասխանել հեռախոսազանգերին և նամակներին,

10. անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ,

11. իրականացնել Ծրագրի շրջանակներում այլ պարտականություններ և առաջադրանքներ, որոնք տրվում են Ծրագրի ղեկավարի կողմից:


Պահանջվող որակավորումները.

1. բարձրագույն կրթություն գյուղատնտեսության կամ լեզվաբանության կամ հանրային կառավարման կամ հարակից այլ ոլորտներում անգլերենի իմացությամբ,

2. պետական կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ․ միջազգային կազմակերպությունների ծրագրերում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,

3. անգլերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ, այդ թվում՝ փաստաթղթեր թարգմանելու, ինչպես նաև հանդիպումների ժամանակ թարգմանելու կարողություն,

4. հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ, այդ թվում՝ տարբեր երկրներից փորձագետների հետ աշխատելու ունակություն,

5. համակարգչային ծրագրերի իմացություն:


Տևողությունը.

Սկիզբը` 2019թ.-ի հուլիս:

Ավարտը` 2020 թ.մայիս, հնարավոր երկարաձգմամբ:

Դիմումների վերջնաժամկետը՝ 18.07.2019թ.:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական սեղմագրերը arman.khojoyan@minagro.am էլ. հասցեով` վերնագիր դաշտում նշելով «Ծրագրի ղեկավարի օգնական»: 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: