ՀՀ էկոնոմիկայի նախարարության թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ կտարածվի նաև job.am հարթակի միջոցով
18 Հուլիս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Ջի Սոֆթ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նախարարությանը ենթակա մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները տարածել նաև job.am հարթակի և վերջինիս պատկանող սոցիալական ցանցերի միջոցով։ Նպատակը՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ նախարարության հայտարարությունները հասարակության լայն շրջանակներին առավել հասանելի դարձնելն է:

Ակնկալվում է, որ այս փոխգործակցությունը կնպաստի հանրության իրազեկվածության բարձրացմանը, ինչի արդյունքում կավելանա հայտարարված մրցույթների մասնակիցների թիվը և նախարարության կադրերի շտեմարանը կհամալրվի նոր որակյալ մասնագետներով։

+