Ծրագրի տևողությունը.
Սկիզբը` 2019թ.-ի օգոստոս:
Ավարտը` 2020 թ.մայիս, հնարավոր երկարաձգմամբ:
Դիմումների վերջնաժամկետը՝ 02.08.2019թ.:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագիրը:
Ծրագրի իրականացման աշխատանքների համար հայտարարվում է ծրագրի ազգային ղեկավարի մրցույթ՝ իրականացնելու ծրագրի կառավարումը ծրագրի կառավարման փաստաթղթերին համպատասխան:
Ծրագրի ազգային ղեկավարի պարտականություններն են․
1. Ծրագրի ընդհանուր կառավարում և համակարգում` համագործակցելով Պատվիրատուի, Ծրագրի շահառուների, շահագրգիռ կողմերի և Համաշխարհային Բանկի հետ։
2. Ծրագրի արդյունավետ և ճկուն համակարգում` համաձայն Ծրագրի գործառնական ձեռնարկի, աշխատանքային պլանի, բյուջեի և գնումների ծրագրի։
3. Հաշվետվությունների նախապատրաստում և ներկայացում Պատվիրատուին;
4. Ծրագրի գործունեության մոնիթորինգ` թիրախների իրականացումն ապահովելու նպատակով, Ծրագրի վերջնական հաշվետվության պատրաստում և ներկայացում։
5. Հանդիպումների կազմակերպում Պատվիրատուի և շահագրգիռ կողմերի հետ։
6. Միջազգային և ազգային փորձագետների համար Գործունեության շրջանակի նախապատրաստում ըստ նախատեսված գնումների պլանի և ապահովել յուրաքանչյուր պաշտոնի համար որակյալ թեկնածուի ընտրության ապահովում։
7. Աշխատակիցների և փորձագետների գործունեության համակարգում` ապահովելով անհրաժեշտ աշխատանքների կատարումը։
8. Աջակցություն Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությանը Ծրագրի շրջանակներում մատակարարման և սպասարկման պայմանագրերի պատշաճ իրականացումն ապահովելու գործում, ներառյալ Ծրագրի փորձագետների աշխատանքի իրականացումը, տեղեկատվական համակարգերի, սարքավորումների և այլ գնված ապրանքների որակը և համապատասխանելիության ապահովումը, տվյալների վերլուծությունն ու փորձագետների առաջադրանքների մշակումը։
9. Ծրագրի մասին տեղեկատվության տարածում արտաքին շահառուներին։
10. Պատվիրատուի կողմից նախատեսված Ծրագրի իրականացմանը վերաբերող այլ պարտականությունների իրականացում:
Նշանակման մանրամասն Տեխնիկական առաջադրանքի (Լիազորությունների շրջանակի) հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2y4W8Fz
Պահանջվող որակավորումները.
Հիմնական որակավորումներ
1. Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության, կամ տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտներում։
2. Գործընկերների մեծ շրջանակի հետ աշխատելու կարողություն։
3. Գյուղատնտեսության, գյուղի զարգացման կամ այլ հարակից ոլորտներում ծրագրերի կառավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
4. Հայաստանի կառավարական կառույցների և ընթացակարգերի լավ իմացություն, կառավարությունում կամ կառավարության հետ աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
5. Հանրային կառավարման ոլորտում կամ այդ ոլորտի հետ աշխատանքային փորձ։
6. Հաշվետվություններ գրելու, վերլուծություններ և պրեզենտացիաներ կազմելու ունակություններ։
Ղեկավարման և հաղորդակցման ունակություններ
7. Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
8. Կարողությունների հզորացման, ծրագրերի իրականացման կամ քաղաքականության մշակման փորձը նախընտրելի է։
9. Տվյալների և տեղեկատվական համակարգերի բնագավառում փորձը նախընտրելի է։
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն մինչև 2019թ. օգոստոսի 2-ը, ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով՝ Երևան, Մամիկոնյանց փող. 39Ա, 2-րդ հարկ, Էլփոստ՝ atovmasyan@agridf.am։