Ծրագրի տևողությունը.
Սկիզբը` 2019թ.-ի օգոստոս:
Ավարտը` 2020 թ.մայիս, հնարավոր երկարաձգմամբ:
Դիմումների վերջնաժամկետը՝ 02.08.2019թ.:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագիրը:
Ծրագրի իրականացման աշխատանքների համար հայտարարվում է ծրագրի ազգային քարտուղարի մրցույթ՝ աջակցելու ծրագրի իրականացմանը և աջակցելու ծրագրի ազգային ղեկավարին ապահովել գործընթացների սահուն ընթացքը:
Ծրագրի ազգային քարտուղարի պարտականություններն են․
1. Աջակցել ծրագրի ազգային ղեկավարին իր պարտականությունների կատարմանը, ներառյալ բյուջեի նախագծումը, ֆինանսական հսկողությունն ու հաշվառումը։
2. Կառավարել ծրագրի գրասենյակը և աշխատանքների պատշաճ ապահովումը։
3. Աջակցել մասնագետներին հանդիպումների և թարգմանությունների կազմակերպման գործընթացում։
4. Հանդիպումների ընթացքում ապահովել թարգմանություն, երբ մասնագիտական թարգմանություն առկա չէ։
5. Աջակցել ծրագրային միջոցառումների պլանավորմանը, իրականացմանը և տեղեկատվության տարածմանը։
6. Աջակցել Ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումների և այլ հանդիպումների նախապատրաստմանը, արձանագրությունների և շրջաբերականների կազմմանը։
7. Ծրագրի ազգային ղեկավարի հանձնարարությամբ՝ կատարել Ծրագրի իրականացմանը վերաբերող այլ պարտականություններ:
Տեխնիկական առաջադրանքին (Լիազորությունների շրջանակին) մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2y4W8Fz
Պահանջվող որակավորումները.
1. Գյուղատնտեսության, տնտեսագիտության, հանրային կառավարան կամ հարակից այլ ոլորտներում բարձրագույն կրթություն։
2. Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն։
3. Հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ, այդ թվում՝ տարբեր երկրներից փորձագետների հետ աշխատելու ունակություն։
4. ՀՀ պետական կառույցների և ընթացակարգերի լավ իմացություն, պետական կառույցներում կամ կառույցների հետ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
Ցանկալի որակավորում՝ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի աշխատանքային փորձ, հանրային կառավարման բնագավառում աշխատանքային փորձ:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ. օգոստոսի 2-ը, ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով՝ Երևան, Մամիկոնյանց փող. 39Ա, 2-րդ հարկ, Էլփոստ՝ atovmasyan@agridf.am։