Որակի ենթակառուցվածքաների զարգացման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 23-32.8-Մ2-5).
1) իրականացնում է չափումների միասնականության ապահովման ոլորտի պետական քաղաքականության մշակման հետ կապված աշխատանքները.
2) իրականացնում է Որակի ենթակառուցվածքների (մասնավորապես՝ չափագիտության) զարգացման ռազմավարության, դրանից բխող միջոցառումների և գործողությունների ծրագրի մշակում.
3) իրականացնում է չափագիտության ազգային մարմնի գործունեության համակարգման աշխատանքներ.
4) իրականացնում է չափումների միասնականության ապահովման ոլորտում օտարերկրյա և միջազգային, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության խորացման աշխատանքներ.
5) իրականացնում է չափումների միասնականության ապահովման ոլորտի զարգացման համար կանխատեսելի նորմատիվ-իրավական դաշտի ձևավորման և արդյունավետ ընթացակարգերի ներդրման աշխատանքներ.
6) իրականացնում է անվտանգ արտադրանքի ներքին և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներ.
7) իրականացնում է ՀՀ-ում միջազգային ճանաչում ունեցող տրամաչափարկման լաբորատորիաների ստեղծմանն ուղղված աշխատանքներ.
8) իրականացնում է համապատասխանության գնահատման փաստաթղթերի, ինչպես նաև փորձարկման լաբորատորիաների կողմից իրականացվող լաբորատոր փորձաքննությունների հասանելիության և մատչելիության բարձրացմանը, հիմնական արտահանման շուկաներում համապատասխանության գնահատման փաստաթղթերի ճանաչելիությանն ուղղված աշխատանքներ.
9) իրականացնում է չափումների միասնականության ապահովման ոլորտին առնչվող գործառույթների, խնդիրների հետ կապված աշխատանքներ, դրանց վերաբերյալ պարզաբանումներ և պատասխաններ է պատրաստում, անհրաժեշտության դեպքում դրանցից բխող քայլեր կատարելու (այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների) վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում:
նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթու¬թյուն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 212309 ( երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոններն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 8-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա¬կա¬վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):