Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու համար մրցույթ
5 Օգոստոս, 2019

Անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչ (ծածկագիրը` 23-33.4-Մ2-1).

1) իրականացնում է քաղաքացիական ծառայողներին անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկության հետ կապված աշխատանքները.

2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակումը

3) իրականացնում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

4) իրականացնում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման աշխատանքները, դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը.

5) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն:

6) իրականացնում է Նախարարության և Նախարարության ենթակա մարմնի (այսուհետ` Ենթակա մարմին) կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները

7) իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի ստորաբաժանումների հետ համատեղ քաղա¬քա¬ցիական ծառայության պաշտոնների գնահատման և դասակարգման, պաշտոնների կազմման հետ կապված աշխատանքները

8) իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների բացահայտման և վերապատրաստումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև վերապատրաստման արդյունավետության գնահատումը.

9) իրականացնում է Նախարարի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Նախարարության ենթակա մարմնի նախագահի և գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքները և դրանք ներկայացում է ստորագրման.

10) իրականացնում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման և կատարողականի կառավարման աշխատանքները, և դրա արդյունավետ ու արդար կիրարկումը, հաջորդ տարվա աշխատանքային ծրագրի կազմումը.

11) իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին և կատարողականի գնահատման ներկայացրած հաշվետվությունների ուսումնասիրութուն,

12) իրականացնում է Նախարարության, ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները,

13) իրականացնում է Նախարարության և Նախարարությանը ենթակա պետական մարմնի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկում.

14) իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները, և կազմումը դրանց համար օրենսդրությամբ սահմանված տեղեկանքների և շրջանառության համար համապատասխան ուղեկցող փաստաթղթերը.

նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն,

- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,

- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 212309 ( երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոններն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 8-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):