էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-32.7-Մ2-5)
1) Իրականացնում է տնտեսության գերակայություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության մշակման աշխատանքներ,
2) Իրականացնում է արտահանման խթանման իրավական դաշտի մշակման աշխատանքների, արտահանման խոչընդոտների և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ,
3) Իրականացնում է թեթև արդյունաբերության, սննդամթերթի արդյունաբերության արտադրական գործունեության մոնիտորինգ, կոնկրետ ձեռնարկություններում վեր է հանում առկա խնդիրները և դրանց վերացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացում․
4) Իրականացնում է իրականացված մոնիտորինգի արդյունքում միկրոմակարդակով առկա խնդիրների վերհանում և դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,
5) Իրականացնում է երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
6) Իրականացնում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության մշակում,
7) Իրականացնում է տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության ուսումնասիրություն, ինչպես նաև ներկայացնում արտահանման խթանման վերաբերյալ վերլուծության առաջարկություններ,
8) Իրականացնում է գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտման և առաջարկությունների ներկայացման և դրանց վերացման ուղղությամբ, կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայրի ձևավորում:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 212309 ( երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքուն կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 14-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ-փոստ lnanagulyan@mineconomy.am):