Գյուղատնտեսության զարգացման ռազմավարության համառոտագիր. հայտարարվում է մեկնաբանությունների հավաքագրում
13 Օգոստոս, 2019

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի շահառուներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության համառոտագիրը։ Փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։

ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

https://bit.ly/33AO8KG

http://bit.ly/2yVcO2D

ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության համառոտագրի վերաբերյալ մեկնաբանությունները և դիտոողությունները կարող եք ուղարկել ira.panosyan@minagro.am էլեկտրոնային հասցեով մինչև օգոստոսի 19-ը: