Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ 2019 թ.-ին «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» ծրագրի շրջանակներում «Նպատակային շուկաներում մարքեթինգային միջոցառումների» իրականացման համար
14 Օգոստոս, 2019
հոդված
Կցված Ֆայլեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄՐՑՈՒՅԹ


ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ 2019 թվականին «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» ծրագրի շրջանակներում «Նպատակային շուկաներում մարքեթինգային միջոցառումների» իրականացման համար

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:

Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:


Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե` հետևյալ հասցեով.

ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 709 սենյակ,

Մրցութային հանձնաժողովի քարտուղար Ս. Ասլիզադյանին, հեռ. (011) 597 -157

Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 16 -ը ժամը 16:00-ն: