Սուրեն Կարայանը հանդիպել է Թռչնաբույծների միության խորհրդի նախագահին
4 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 4-ին նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Թռչնաբույծների միության խորհրդի նախագահ Սերգեյ Ստեփանյանին:

Քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր:

Նախարար Կարայանը հետաքրքրվել է ոլորտի մրցունակության խնդրից, նշել, որ այն զարգացման մեծ ներուժ ունի:

Սերգեյ Ստեփանյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնց լուծման համար ակնկալում են կառավարության աջակցությունը: Մասնավորապես, անդրադարձ է եղել թռչնամսի ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներին, կերի ապահովմանը, կերի նկատմամբ սահմանին ԱԱՀ գանձմանը, մաքսային մի շարք հարցերի: Գործարարը կարևորել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը:

Նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է իրատեսական ծրագրի առկայության դեպքում քայլ առ քայլ լուծում տալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին: Համապատասխան ստորաբաժանումներին նախարարի կողմից տրվել է հանձնարարական Թռչնաբույծների միության խորհրդի նախագահի կողմից ներկայացված ծրագրի մանրամասն ուսումնասիրության և բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել ոլորտի ներկայացուցիչների հետ ամենամսյա հանդիպումների պայմանավորվածություն: