Աստանայում կայացել է ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
7 Հոկտեմբեր, 2016

Հոկտեմբերի 6-ին Աստանայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ մշակույթի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների ներկայացուցիչներ:

Որպես հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սուրեն Կարայանը հանդես է եկել ողջույնի խոսքով:

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանում հյուրընկալության համար, նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որն արդյունավետ է առևտրատնտեսական, ինովացիոն, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում բազմաթիվ հարցերի քննարկման, համագործակցության և իրականացման գործում:

- Միաժամանակ, մենք ունենք չգործարկված մեծ ներուժ, որը կարող է խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի: Արտաքին առևտրի ոլորտում համագործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը, ներդրումների ներգրավումը, արդյունաբերական և գիտատեխնիկական փոխգործակցություն, անշուշտ, բարերար ազդեցություն կունենան մեր երկրների զարգացման և գործընկերության տեմպերի վրա,- իր ելույթում, մասնավորապես նշել է նախարար Կարայանը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը ներկայացրել է առևտրատնտեսական համագործակցության խորացմանը միտված, ղազախական կողմի համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Գործարարության, փոքր և միջին բիզնեսի խթանման համար կողմերը նշել են այդ բնագավառներում փորձի փոխանակման կարևորությունը:

ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը որոշվել է անցկանել 2017 թվականին Երևանում:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը և, ըստ ոլորտների, սահմանվել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անելիքները:

+